Anonymous-ը սեպտեմբերի 11-ի տարելիցին հարձակում կգործի իսրայելյան կայքերի վրա
Anonymous խմբի հաքերները խոստացել են հարձակվել իսրայելական կայքերի վրա 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի աղետի տարելիցին, հաղորդում է Газета.Ru-ն՝ Al-Arabiya-ին հղումով:
Նրանց խոսքով տվյալ որոշումը կապված է Հորդանան գետի Արևմտյան ափին, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմում կառուցվող բնակավայրերի նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության հետ:
Հաքերները նաև պնդում են, որ Իսրայելն աջակցում է Սիրիայի դեմ ագրեսիային և խոչընդոտում պաղեստինյան պետության կազմավորմանը:










