Երևանի Հ. Հովսեփյան փողոցում 2 նռնակ և փամփուշտներ են թողել
Ոստիկանության Շենգավիթի բաժնում սեպտեմբերի 9-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










