Բրիտանացին ստեղծում է հայտնիների ճշգրիտ դիմանկարները՝ գնդիկավոր գրչի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի նկարիչ Գարեթ Էդվարդսն իր բացառիկ տաղանդի շնորհիվ կարողանում է ճանաչված աստղերի գերիրական պատկերները ստանալ՝ օգտագործելով սովորական գնդիկավոր գրիչ։
Ինչպես նշում է Oddity Central-ը, բրիտանացին պատմել է, որ սկսել է գնդիկավոր գրչով նկարել, քանի որ ինքը չափազանց ալարկոտ է մատիտը սրելու կամ էլ յուղաներկի հետքերը ձեռքերի վրայից մաքրելու համար։
Այնուհանդերձ, գնդիկավոր գրչով նման պրոֆեսիոնալ նկարներ ստեղծելու համար ահռելի տաղանդ ու փորձ է հարկավոր։ Բրիտանացին պատմել է, որ աշխատանքներից յուրաքանչյուրը ստեղծելու համար իրենից պահանջվում է 2-3 շաբաթ։
Ստորև ներկայացված լուսանկաներում պատկերված են Օդրի Հեփբերնը, Ուոլթ Դիսնեյը, Նատալի Պորտմանը, Հեմփրի Բոգարտն ու Քենդի Թոքսթոնը։










