Բաթումիում կկայանա Արևելյան գործընկերության երկրների հանդիպումը, որին կմասնակցի նաև Հայաստանը

19:12 • 11.09.13

Վրաստանում սեպտեմբերի 12-13 «Արևելյան գործընկերության»  «Տնտեսական ինտեգրման և Եվրամիության քաղաքականության հետ համապատասխանության ապահովման»  II հարթակի շրջանակներում կկայանա բիզնեսի զարգացման հարցերով Աշխատանքային խմբի հանդիպումը, տեղեկացնում է Грузия Online-ը:


Հանդիպմանը կմասնակցեն «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցիչները, Եվրամիության անդամ երկրները և Արևելյան համագործակցության անդամ երկրները (Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա):

 

Աշխատանքային հանդիպման նպատակն է զբաղվածության և բիզնեսի զարգացման հարցերում փորձի փոխանակումը, կրթության հաստատությունների և բիզնես սեկտորի միջև համագործակցության խորացումը: