Հայտնի են Բուքերյան մրցանակի թեկնածուները

12:24 • 11.09.13

Լոնդոնում ներկայացվել է Բուքերյան մրցանակի թեկնածուների կարճ ցուցակը, համաձայն որի՝ հեղինակավոր գրական մրցանակին հավակնում է տարբեր երկրներից 6 գրող, հայտնում է ДНИ.ru-ն։

 

Ընդհանուր առմամբ, այս տարի Բուքերյան մրցանակին հավակնում էր 151 գրող։ Թեկնածուների ցուցակում, որոնք արդեն ստացել են 2.500 ֆունտ ստեռլինգ, ընդգրկված են՝ բրիտանացի գրող Ջիմ Քրեյսը, իռլանդացի Քոլմ Թոյբինը, նորզելանդացի Էլեոնորա Կատոնը, հնդկական արմատներով բրիտանուհի Ջումփա Լահիրին, Նովայոլետ Բուլավայոն՝ Զիմբաբվեից, կանադացի-ամերիկացի գրող Ռութ Օզեկին։

 

Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին։ Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրը կստանա արձանիկ և 50 հազ. ֆունտ (80 հազ. դոլար)։

 

Հատկանշական է, որ այս տարի հավակնորդների թվում կա 2 յուրահատուկ «ռեկորդ»՝ 67-ամյա Ջիմ Քրեյսը դարձել է ամենատարեց թեկնածուն, իսկ Էլեոնորա Կատոնը, որը 40 տարով փոքր է Քրեյսից, ամենաերիտասարդ թեկնածուն։