Իսպանացին դարձել է Ջիբրալթարի նեղուցը «բատերֆլայ» ոճով անցած առաջին մարդը

09:37 • 11.09.13

Իսպանացի 22-ամյա լողորդ Հեկտոր Ռամիրեսը պատմության մեջ կմտնի որպես առաջին մարդը, ով «բատերֆլայ» ոճով լողալով անցել է Ջիբրալթարի նեղուցը, հայտնում է Euromag-ը՝ ընդգծելով, որ ով լողալ գիտի, գիտի, թե որքան դժվար է այդպես լողալ։

 

Ռամիրեսը դեռ 2 տարի առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ պատրաստվում է պատմության մեջ մտնել, ինչից հետո ամեն օր արթնացել է առավոտյան ժամը 6-ին ու լողալով մի քանի կիլոմետր անցել։

 

Այս տարիների ընթացքում իսպանացին խիստ դիետա է պահել՝ հրաժարվելով համեղ ուտելիքներից ու ալկոհոլային խմիչքներից։


Espanarusa-ն ընդգծում է, որ 14 կմ երկարությամբ նեղուցը լողորդն անցել է՝ չխախտելով «բատերֆլայ» ոճն ու չդիպչելով իրեն ուղեկցող նավակին։