Ռուսաստանը ՄԱԿ-ին է փոխանցել սիրիացի զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ փաստեր

12:12 • 11.09.13

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է փոխանցել սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ փաստեր։ Այդ մասին Интерфакс գործակալությանն ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

 

«Կան հիմքեր կարծելու, որ քիմիական զենք ունի ոչ միայն Սիրիայի կառավարությունը, այլև՝ զինյալները։ Կասկածներ կան, որ այդ զենքերը բազմիցս օգտագործվել են զինյալների կողմից»,-նշել է Պուշկովը։

 

Նրա խոսքով՝ 2013թ.-ի մարտին Սիրիայի Հալեպ քաղաքի արվարձանում զինյալները քիմիական զենք են կիրառել։


«Հենց նոր Ռուսաստանն իր ունեցած ապացույցներ է փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասել է Պուշկովը։

 

Պատգամավորներն այժմ մտադիր են հայտարարություն ընդունել Սիրիայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ։