Costa Concordia զբոսանավը կփորձեն ուղղահայաց դիրքի բերել
Իտալիայում սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Costa Concordia զբոսանավը ուղղահայաց դիրքի բերելու աշխատանքների առաջին փորձը, այսօր հայտնել է Քաղաքացիական պաշտպանության բաժանամունքի ղեկավար և աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատող խմբի կոմիսար Ֆրանկո Գաբրիելլին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Costa Concordia-ն վթարի էր ենթարկվել 2012-ի հունվարին իտալական Ջիլյո կղզում:
Խութին բախվելուց հետո հսկայական զբոսանավը մեկ ու կես տարի չի հաջողվել դուրս բերել ծանծաղուտից: Նախատեսվում է հատուկ ցեմենտային հիմնասյուների և օդալցված կոնտեյներների միջոցով նավը բերել ուղղահայաց դիրքի և տանել մոտակա նավահանգիստներից մեկը:










