Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ձորում դի է հայտնաբերվել

21:42 • 11.09.13

ՀՀ ԱԻ նախարարության կայքը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 15.06.-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ձորում ոստիկանները հայտնաբերել են տարեց կնոջ դի (ս.թ սեպտեմբերի 9-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Պ.Ո.-ի (1941 թ.) դին:


Հրշեջ-փրկարարները մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: