ՌԴ պետդուման Կոնգրեսին կոչ է արել ագրեսիա չիրականացնել Սիրիայի դեմ

17:58 • 11.09.13

ՌԴ պետդուման այսօր հայտարարություն է ընդունել, որում ԱՄՆ Կոնգրեսին և աշխարհի խորհրդարաններին կոչ է արել թույլ չտալ Սիրիայի դեմ ագրեսիա, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Դումայի բոլոր 4 խմբակցություններն աջակցություն են հայտնել փաստաթղթին։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու ռուսական առաջարկով պայմանավորված՝ ԱՄՆ-ն պետք է հետաձգի Սիրիային ռազմական հարված հասցնելու հավանականությունը՝ փորձելով խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։


Հայտարարություն ընդունելու առաջարկությամբ էր հանդես եկել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։