Վիետնամցի նկարիչը կտավի փոխարեն հավի ձու է օգտագործում (լուսանկարներ, տեսանյութ)
Վիետնամցի արվեստագետ Բեն Թրեն ատամնաբուժական գործիքների միջոցով դիմանկարներ և ավանդական բնապատկերներ է ստանում հավի ձվի վրա: Նրա աշխատանքները, բացի գեղարվեստական արժեքից, նաև գործնական կիրառություն են գտնում. այս ձվերով` LED լուսավորմամբ, նա նաև լապտերներ է պատրաստում:
Բենը նշում է, որ 1 ձվի վրա աշխատանքն իրենից խլում է 1 օր: Նա մասնագիտացել է հայտնի մարդկանց դիմանկարների և բնապատկերների ստեղծման մեջ: Հեղինակի խոսքով` ձվերը քիմիական մշակման չեն ենթարկվում:



















