Բրիտանիայի համայնքների պալատի փոխխոսնակը հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների սկանդալից հետո

15:14 • 11.09.13

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի փոխխոսնակ Նայջլ Էվանսը հրաժարական է տվել: Այդ որոշումը նա կայացրել է, երբ նրան մեղադրել են սեռական բնույթի 8 հանցագործության համար, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ոստիկանության տվյալներով՝ երկու տարի առաջ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտնած քաղաքական գործչի զոհն է դարձել 7 տղամարդ:

 

Նա մեղադրվում է 2013 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տղամարդու բռնաբարության, 5 սեռական ոտնձգության և 2002 թվականից իրականացրած 2 անվայել արարքի համար:


Էվանսը չի ճանաչել իր մեղավորությունը: