Ուտելիքի մեկ երրորդն աղբ է նետվում. ՄԱԿ
Աշխարհում ուտելիքի մեկ երրորդը աղբ է նետվում, ինչը համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում է 750 մլրդ դոլար, գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի նոր զեկույցը:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 1,3 մլրդ տոննա ուտելիք ամեն տարի դեն է նետվում, ամենաշատը՝ Ասիական տարածաշրջանում, ներառյալ՝ Չինաստանը:
Կազմակերպության տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան ասել է. «Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ուտելիքի մեկ երրորդը դեն նետվի կամ կորի, երբ ամեն օր 870 մլն մարդ տառապում է սովից»:
Ուտելիքի կորուստների կրճատման կարելի է հասնել գնումները նախապես պլանավորելու, չափից շատ չգնելու, ավելցուկ ուտելիքը հասարակության խոցելի անդամներին տրամադրելու միջոցով:










