Ֆրանսիացի նախարարներին արգելել են սմարթֆոններից օգտվել

12:31 • 11.09.13

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ֆրանսիացի նախարարներին արգելվել է սմարթֆոններ օգտագործել գաղտնի տեղեկություն փոխանցելու ժամանակ, հայտնում է Euromag-ը։

 

Նշվում է, որ անցած ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Ֆրանսիայում տեղի են ունեցել բազմաթիվ էլեկտրոնային հարձակումներ, որոնք գաղտնի տեղեկություններ որսալու նպատակ են հետապնդել։

 

Նախարարներին հիշեցման կարգով ասվել է, որ սմարթֆոնների միջոցով չի թույլատրվում հատկապես ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններ հաղորդել. դա պետք է արվեն միայն հատուկ սարքավորումների օգնությամբ։