Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին

12:13 • 11.09.13

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:


Հանդիպմանը քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:


Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: