Վրաստանը և ևս 7 երկրներ աջակցություն են հայտնել Սիրիա ներխուժելու ԱՄՆ ծրագրերին
Եվս 8 երկրներ երեքշաբթի իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում ռազմական միջամտությամբ հանդես գալու ԱՄՆ ծրագրին, հաղորդում է Риа Новости-ն՝հղում կատարելով Սպիտակ տանը:
Հայտարարությանը միացել են Վրաստանը, Գվատեմալան, Քուվեյթը, Մալթան, Չեռնոգորիան, Պանաման, Լեհաստանը և Պորտուգալիան: Ընդհանուր առմամբ հայտարարությունը պաշտպանել են 33 երկրներ:
Ռազմական միջամտությանը իրենց աջակցությունն են հայտնել Ալբանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գվատեմալան, Գերմանիան, Հոնդուրասը, Վրաստանը, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Քաթարը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մարոկկոն, ԱՄԷ-ն, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան և Կոսովոն:










