ՌԴ-ում ձերբակալվել է Դեդ Հասանի սպանության համար կասկածվող «օրենքով գողը» (տեսանյութ)

13:34 • 11.09.13

ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող» Ուլֆաթ Տագիևին՝ Ռուֆո Գյանջինսկի մականունով, տեղեկացնում է rosbalt.ru-ն։

 

Նա կասկածվում է 2011թ.-ին «հեղինակություն» Իլգար Ջաբրաիլովի՝ Ասլան Ուսոյանի (մականունը՝ Դեդ Հասան) անվտանգության ծառայության պետի սպանության համար։ Իրավապահները հիմքեր ունեն ենթադրելու, որ Տագիևը Դեդ Հասանի սպանությանը ևս մասնակից է եղել։

 

Նա ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել այն պահին, երբ Տագիևը հանդիպել է մի շարք գանգստերների հետ՝ հիմնականում ադրբեջանցի։ Սկզբում նա կեղծ անձնագիր է ներկայացրել՝ այլ ազգանվամբ, և միայն ոստիկանական բաժանմունքում է հայտարարել, որ ինքը «գող է»։ Իսկ հարցին, թե ինչպես են իրեն անվանում հանցագործ աշխարհում, Ուլֆաթը պատասխանել է՝ «Ռուֆո Գյանջինսկի»։