Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակը վերանկարահանվել է լեգոյի խորանարդիկներով (տեսանյութ)
Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակից մի հատված վերանկարահանել են անիմացիոն ֆիլմի տեսքով: Տեսահոլովակում ներկայացող կերպարները հավաքված են Lego-ի մասնիկներից, գրում է Lenta.ru-ն:
Վերափոխված անիմացիոն երաժշտական տեսահոլովակը նկարահանել է բեռլինյան Talking Animals ստուդիան: Անիմացիոն ձևափոխությունների հեղինակն ավելի վաղ այս տարի նկարահանել էր Մայքլ Ջեքսոնին նվիրված կարճամետրաժ մուլտֆիլմ:










