Իսրայելը 1,1 մլն դոլար կվճարի մահացած լրտեսի ընտանիքին՝ սկանդալից խուսափելու համար

17:10 • 11.09.13

Իսրայելի իշխանությունները համաձայնել են 1,1 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել Մոսադի՝ իսրայելական հետախուզության նախկին աշխատակցի ընտանիքին՝ սկանդալային դատավարությունից խուսափելու համար, հայտնում է Reuters-ը:


Ըստ իշխանությունների՝ դատը սպառնում է ազգային անվտանգությանը:


Խոսըք 2010-ին «Այալոն» խիստ հսկվող բանտում մահացած Բեն Զայգերի ընտանիքի մասին է: Զայգերը մամուլում ստացել էր «Իքս կալանավորը» անունը, իսկ նրա մահը մեծ աղմուկ էր բարձրացրել:

 

Ըստ մամուլի՝ 2000-ից Մոսադում աշխատող Զայգերն Իսրայելին հակառակորդ «Հեզբոլլահ» շարժմանը 2 լիբանանցի պատանդների էր փոխանցել, ինչի համար էլ համարվել էր դավաճան: Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն խոսել նրա ձերբակալության պատճառների մասին, իսկ խուցը, որում նա իբր կախվել է, գտնվել է շուրջօրյա տեսահսկման տակ:

 

Հայտնի է, որ Զայգերի ընտանիքը երկրին մեղադրել էր անփութության համար և փոխհատուցում պահանջել: