Երուսաղեմում բացառիկ ոսկյա գանձ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

17:25 • 11.09.13

Երուսաղեմում հին ու բացառիկ գանձ է հայտնաբերվել, հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:


Հնագետները պահոց են հայտնաբերել, որում հոյակապ վիճակում տասնյակ ոսկյա դրամներ և զարդեր են հայտնաբերվել:

 

Ենթադրվում է, որ մեկուկես հազար տարի առաջ քաղաքի հրեական համայնքը գանձերը պահել է, երբ քաղաքի վրա հարձակվել են պարսիկները:

 

Գիտնականները գտածոն թվագրում են մ.թ. 7-րդ դարի սկզբով, քանի որ 36 մետաղադրամներն այդ շրջանի բյուզանդական կայսրերի պատկերով են: Հայտնի է, որ 614-ին՝ Սասանյանների օրոք, պարսիկները հարձակվել և կարճ ժամանակով բյուզանդացիներից գրավել են Երուսաղեմը:

 

Գանձը հայտնաբերվել է Տաճարի լեռան մոտ։ Մի մեդալիոն ունի հրեական կրոնական գրություններ, որոնք մատնանշում են նաև գանձերի տիրոջը:
 

Երուսաղեմում բացառիկ ոսկյա գանձ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)