Հրվ. Կորեան օգնում է կառավարության աշխատակիցներին սիրային հարցերում
Հարավային Կորեայի կառավարությունը սիրավեպի խորհրդական է վարձել, ով ավելի քան 100 միայնակ աշխատակիցների համար դասախոսություն է կարդացել այն մասին, թե ինչպես սիրահարվել իրենց նոր բնակավայր-աշխատավայրում՝ Սեչժոն քաղաքում, գրում է Bloomberg-ը:
100 հազար բնակիչ ունեցող Սեչժոնը գտնվում է մայրաղաքաք Սեուլից 120 կմ հեռավորության վրա: Մինչև 2015 թվականը կառավարության 14.000 աշխատակից տեղափոխվելու է այս նոր քաղաք՝ երկրի կենտրոնական շրջանը զարգացնելու խոշոր ծրագրի շրջանակում:
Աշխատակիցների համար զուգընկեր գտնելու հնարավորությունները կտրուկ կրճատվել են, քանի որ Սեչժոնը Սեուլից շատ ավելի փոքր է: Աշխատակիցները սկսել են բողոքել, որ նոր քաղաքում դժվար է զուգընկեր գտնել:
Հարավկորեացիների համար զուգընկերներ գտնելը երկրում շատ կարևոր խնդիր է, քանի որ բնակչությունը ծերանում է:
«Սիրային ռազմավարություն և հաղորդակցության հմտություններ» դասախոսությանը նախորդել էին միայնակ աշխատակիցների համար կազմակերպված հատուկ երեկոները:










