Ազատագրվել է Սիրիայի հնագույն քրիստոնեական բնակավայրը, որտեղ մարդկանց ստիպում էին կրոնափոխ լինել
Սիրիայի Մաալուլա ավանը, որը հնագույն քրիստոնեական բնակավայր է, ազատագրվել է զինյալներից, հայտնում է RT-ն:
«Ալ-Կաիդայի» հետ կապված ապստամբներն օրեր առաջ գրավել էին բնակավայրը, որտեղ մարդիկ խոսում են Քրիստոսի լեզվով՝ արամեերենով: Ինչպես հայտնում է pravoslavie.ru-ն, բնակիչները պատմել են, որ մորուքավոր մարդիկ գլխատման սպառնալիքով նրանց ստիպել են իսլամ ընդունել:
BBC-ն նույն առիթով հայտնում է, որ Մաալուլայի բնակիչները ստիպված են եղել միանալ 4 մլն սիրիացի փախստականների թվին՝ հեռանալ իրենց տներից: Նրանց առայժմ Դամասկոսի եկեղեցիներից մեկում ապաստան է տվել Անտիոքի պատրիարք Գրիգորիոս Լահամ 3-րդը:
Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել նայել, թե ինչ է կատարվում, չհարձակվել Սիրիայի վրա, քանի որ դա ձեռնտու կլինի միայն ծայրահեղականներին:










