ԱՄՆ-ում 41.000 դոլարով վաճառվել են Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսիայի լուսանկարները
ԱՄՆ-ում Freemans աճուրդում 41.000 դոլարով վաճառվել է Մերիլին Մոնրոյի հայտնի ֆոտոսեսիայից 10 լուսանկար, որն արվել էր նրա մահից 6 շաբաթ առաջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով CBS News-ին։
Հոլիվուդյան աստղի լուսանկարներն արվել են լուսանկարիչ Բերտ Շտերնի կողմից Vogue ամսագրի համար։ Հայտնի ֆոտոսեսիան անցկացվել է 1962-ին, Կալիֆոռնիայի Bel Air հյուրանոցում։ Երեք օրվա ընթացքում Շտերնն ավելի քան 2.500 լուսանկար է արել, որոնք հետագայում հրապարակվել են առանձին գրքով։
Վաճառքի հանված լուսանկարները Շտերնն արել է ֆոտոսեսիայի առաջին օրը, երբ նա աշխատել է Մոնրոյի հետ միայնակ՝ առանց դիմահարդարի և Vogue-ի հագուստների։
Փորձագետները լուսանկարները գնահատում էին 10.000 դոլար։ Այդպիսով՝ նմուշի վերջնական արժեքը գերազանցել է նախնականը 4 անգամ։















