Օբամայի վարչակազմին մեղադրել են անձնական էլեկտրոնային հասցեների անօրինական օգտագործման համար

09:30 • 11.09.13

ԱՄՆ-ի հանրապետական օրենսդիրները Բարաք Օբամայի վարչակազմին մեղադրել են օրենքը շրջանցելու փորձի և պաշտոնական բանակցություններ վարելու համար անձնական էլեկտրոնային նամակներն օգտագործելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:

 

«Դա սովորական է դարձել բարձրաստիճան անձանց համար: Այդ միտումը սկսել է զարգանալ Բուշի նախագահության վերջին տարիներին: Դա չի շտկվել՝ չնայած Օբամայի հավատարմությանը թափանցիկությանը և բաց լինելուն»,- ասել է Վերահսկողության հանձնաժողովի նախագահը:

 

Անձնական հասցեները թույլ է տրվում օգտագործել որոշակի դեպքերում, սակայն նամակագրությունը, որը վերաբերում է ծառայողական գործերին, պետք է պատշաճ կերպով մշակվի, հայտնել են Պետական արխիվից։