Ադրբեջանի փոխարտգործնախարարին Երևանում կտրվեն անվտանգության երաշխիքներ
Եվրամիության «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելել պատրաստվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևին կտրվեն անվտանգության երաշխիքներ, այս մասին Tert.am–ը տեղեկացավ ԱԳՆ–ին մոտ կանգնած աղբյուրից։
Դիվանագիտական միջազգային, միջպետական պրակտիկայում ընդունված է, որ եթե որևէ երկրում միջազգային կոնֆերանսներին ու սեմինարներին, որևէ երկրի ներկայացուցիչ կարող է խնդիրներ ունենալ հյուրընկալ երկրում, տվյալ երկիրը հյուրընկալ երկրից իր պատվիրակի անվտանգության երաշխիքներ է ուզում, իսկ հրավիրող կողմն էլ իր վրա է վերցնում բոլոր մասնակիցների անվտանգությունը:
Նշենք, որ այս մասին ոչ ուղղակի, սակայն նշված է նաև ՀՀ արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ:










