Սիբիրում «մաուգլի» է հայտնաբերվել

08:34 • 11.09.13

Սիբիրում՝ Ալթայի երկրամասի Բելոկուրիխի քաղաքի անտառում բնակիչները մեկուսի ապրող երիտասարդի են հայտնաբերել, հայտնում է Lenta.ru-ն:


Նա ոչինչ չգիտի շրջակա աշխարհի մասին, չունի սոցիալական հմտություններ: Նրան օգնելու համար մարդիկ դիմել են իրավապահներին:


Ռուսաստանցի մաուգլին ասել է, որ իր ծնողների խոսքով, ինքը ծնվել է 1993-ին, չնայած 13-14 տարեկանի տեսք ունի: Նա չունի ոչ կրթություն, ոչ փաստաղթեր: 1997-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բնակավայր և մինչև 2013-ի մայիս բոլորով միասին են ապրել:


Մինչ քաղաքում փորձում են նրան քաղաքակրթության գիրկը վերադարձնել, դեռահասը շարունակում է ապրել իր հողափոր տնակում և պատրաստվել ձմռանը. նա փայտ է կուտակում: