Սնոուդենը ներկայացվել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի

13:47 • 11.09.13

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ներկայացվել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան «Ազատ մտքի համար» մրցանակի, գրում է gazeta.ru-ն:

 

Սնոուդենի թեկնածությունը ներկայացրել է «Եվրոպական միացյալ ձախեր/Հյուսիսի ձախ-կանաչներ» խորհրդարանական խմբակցությունը:


«Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, իսկ թեկնածության առաջադրումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանի միջազգային հարցերի, զարգացման և մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստում»,- հայտնել են խմբակցությունից:

 

Ավելի վաղ շվեդ պրոֆեսորն առաջարկել է Սնոուդենին ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:

 

Էդվարդ Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում։