Ստավրոպոլի հատուկ դպրոցից 13 աշակերտ է անհետ կորել

08:56 • 11.09.13

ՌԴ Ստավրոպոլի մարզի  հատուկ նշանակության  դպրոցներից մեկից կորել է 15-17 տարեկան 13 աշակերտ, ովքեր այս դպրոցում էին կրթություն ստանում դատարանի որոշման համաձայն։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, հղում կատարելով Ներքին գործերի նախարարությանը, խոսքը հատուկ նշանակության կրթական հաստատության մասին է, որը նախատեսված է անչափահաս օրինազանցների համար։


Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել աշակերտների անհետացման բոլոր հնարավոր պատճառները։