22-ամյա երիտասարդի ինքասպանության փորձը կանխվել է

21:26 • 11.09.13

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից:


Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ ՕԽ-ն:


Պարզվել է, որ ժամը 16.40-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները կանխել են Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 130 շենքի բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը: