Սիրիական ընդդիմությունը կոչ է անում չհետաձգել Սիրիային հարված հասցնելը

10:51 • 11.09.13

Մոսկվայի քայլը ձեռնարկվել է սիրիական ռեժիմը ԱՄՆ-ի ռազմական գործողություններից փրկելու համար։ Ինչպես հայտնում է interfax.ru-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից Սալիմ Իդրիսը՝ անդրադառնալով ռուսական կողմի՝ Սիրիայի իշխանություններին ուղղված առաջարկին, ըստ որի՝ առաջարկվում է երկրի քիմիական զենքը հանձնել միջազգային հանրությանը։

 

«Մենք կոչ ենք անում հարված հասցնել»,-հայտարարել է ընդդիմադիրը։

 

Իդրիսը նշել է, որ Մոսկվան և Դամասկոսը լավ գիտեն, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկություն տեղի կունենա և գիտեն նաև, որ հարվածը կմաքրի Ասադի ռեժիմը։

 

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Սամիր Նաշարը լրագրողներին ասել է. «Մենք կրկին ու կրկին հիասթափված ենք հարվածի ուշացումից։ Այդ կերպ ԱՄՆ-ն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին թույլտվություն է տալիս հետագա գործողությունների համար, սակայն՝ առանց քիմիական զենքի»,-ասել է նա։