ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն իրենց քաղաքացիների տվյալները տրամադրել են Իսրայելին. Guardian
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Իսրայելի հատուկ ծառայությունների հետ փոխհամաձայնության մասին հուշագիր է կնքել, որի շրջանակներում նրանց է փոխանցել չմշակված հետախուզական տվյալներ, որոնցում կարող էր գաղտնի տեղեկություն պարունակվել ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Guardian-ին հղումով, որն էլ վկայակոչում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Փաստաթղթից հետևում է, որ համաձայնագիրը երկու երկրների հատուկ ծառայությունների միջև կնքվել է 2009-ի մարտին:
«Այդ տվյալները ներառում են (բայց չեն սահմանափակվում) հեռախոսազանգերի ձայնագրություններ, ֆաքսի տվյալներ, ձայնային հաղորդագրություններ», -ասվում է փաստաթղթում:










