Վարշավայում արհմիությունները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

23:10 • 11.09.13

Լեհաստանի մայրաքաղաքում արհմիությունները բողոքի ակցիա են անցկացրել: Հազարավոր մարդիկ քայլերթ են կազմակերպել Վարշավայի փողոցներում՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձերի բարձրացում և սոցիալական պաշտպանության աճ, հայտնում է BBC-ն:


Բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև շաբաթ: Վարշավա են ժամանել արհմիությունների ղեկավարներ ամբողջ երկրից, նշում է աղբյուրը:


Լեհաստանը Եվրամիության անդամ քիչ երկրներից է, որը տնտեսական աճի անկում չի ապրել տնտեսական ճգնաժամի ընթացքում: Այնուամենայնիվ, այժմ երկրի ՀՆԱ-ն կրճատվում է, իսկ գործազրկության մակարդակը կազմում է 13 տոկոս: