Եթովպացին պնդում է, թե ինքը 160 տարեկան է. նրա ապացույցը յուրօրինակ է

16:53 • 12.09.13

Այն դեպքում, երբ շատ մարդիկ տեղյակ էլ չեն, որ 1895-ին Իտալիան հարձակվել է Եթովպիայի վրա, այդ երկրում կա մի մարդ, ով պնդում է, թե իր աչքերով է տեսել այդ պատերազմը, հայտնում է Courier Mail-ը:

 

Ֆերմեր Դհաքաբո Էբբան պնդում է, թե ինքը 160 տարեկան է: Պնդում, որի համաձայն նա աշխարհի ամենատարեց մարդն է. 46 տարով ավելի մեծ, քան այդ կոչման ներկայիս հավակնորդը՝ 115-ամյա Միսաո Օկավան:

 

Էբբան ծննդյան վկայական չունի, սակայն տեղական մամուլում պատմել է 19-րդ դարին վերաբերող դեպքեր, որոնք կարող էր իմանալ միայն ականատեսը:

 

Երկրների մակարդակում՝ 100-ամյա բնակիչներով առաջատար է Ճապոնիան. 2011-ի դրությամբ՝ 50 հազար հարյուրամյա բնակիչ: