Շիրակի մարզում. Mercedes-ը 25 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ,1 վիրավոր
Շիրակի մարզում այսօր՝ ժամը 00:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ա. Չալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր` Արթիկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Ջիմի Գրիգորյանը տեղում մահացել է:
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արթիկի հիվանդանոցի հերթապահ բժիշկների խումբը, ովքեր կարճ ժամանակում ժամանել էին վթարի վայր:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










