Պատերազմական Սիրիայում նշել են նախագահի ծնունդը

18:19 • 12.09.13

Պատերազմական Սիրիայում սեպտեմբերի 11-ին նշել են նախագահ Բաշար ալ-Ասադի 48-ամյակը, հայտնում է Courier Mail-ը:

 

Ըստ աղբյուրի՝ Ալ-Ասադի ծննդյան առիթով պետական մի կայքով Դամասկոսի բնակչությանը կոչ է արվել միանալ ավտոշարասյանը՝ այդ կերպ իրենց սատարումը հայտնելով նախագահին:

 

Ալ-Ասադը Բրիտանիայում կրթություն ստացած ակնաբույժ է, որը հաջորդել է իր հորը՝ Հաֆեզին, 2000-ին: Նա նախագահի պաշտոնը ստանձնել է պատահականորեն. դա նախատեսված էր նրա եղբոր՝ Բասիլի համար, սակայն նա ավտովթարի զոհ էր դարձել:

 

Վերջին 2,5 տարում Սիրիայում ճգնաժամի հետևանքով ավելի քան 110 հազար մարդ է զոհվել: