Նորվեգացի մարդասպան Բրեյվիկն ընդունվել է համալսարան

17:49 • 12.09.13

2011-ին 77 մարդու սպանած նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան և հեռակա՝ բանտից, քաղաքագիտություն է ուսանելու, հայտնում է BBC-ն:

 

Հիշեցնենք, որ Բրեյվիկի առաջին հայտը մերժվել էր, քանի որ նա անհրաժեշտ որակավորում չուներ: Սակայն հետո՝ ամառվա ընթացքում, նա հասցրել է հանձնել բոլոր անհրաժեշտ քննությունները:

 

Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ նման իրավունք տալով Բրեյվիկին՝ իրենք առաջնորդվել են համամարդկային սկզբունքներով, որոնք կիրառելի են ցանկացած մարդու դեպքում:

 

Բանտի ղեկավարությունը ևս դեմ չէ Բրեյվիկի սովորելուն, ավելին՝ աջակցում է նրան այն հիմունքով, որ յուրաքանչյուր բանտարկյալ պետք է բարձրացնի իր որակավորումը՝ դուրս գալուց հետո աշխատանք գտնելու համար: