Կատալոնացիները 400 կմ շարք են կազմել և անկախություն պահանջել

10:58 • 12.09.13

Կատալոնիայի հյուսիսից հարավ ձգվել է «Կատալոնյան ուղին». այդպես է կոչվել ակցիան, որին միլիոնից ավելի մարդ է մասնակցել: 86 քաղաքների բնակիչներ ձեռք ձեռքի են տվել և կազմել 400 կիլոմետրանոց մարդկային շղթա, գրում է ntv.ru-ն:

 

Իսպանական այս շրջանը, որն արդեն 300 տարի պայքարում է Մադրիդից առանձնանալու համար, նշում էր իր ազգային տոնը՝ Կատալոնիայի օրը:

 

Բարսելոնայի հիմնական փողոցների երթևեկությունը դադարեցվել է, քանի որ այնտեղ հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նույն իրավիճակն է եղել նաև այլ կատալոնական քաղաքներում:

 

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ինքնորոշման հանրաքվե անցկացնել: Պաշտոնական Մադրիդը հիշեցնում է դաշնային բյուջեին ունեցած շրջանի պարտքերի և այն մասին, որ շրջաններից մեկի առանձնացումը հակասում է իսպանական սահմանադրությանը: