Դամասկոսում կրկին քիմիական զենք է կիրառվել. լրատվամիջոցներ
Սիրիական ընդդիմադիր կայքերը տարածել են նոր լուսանկարներ՝ պնդելով, թե Դամասկոսում՝ Ջոբար արվարձանում, քիմիական զենք է կիրառվել, հայտնում է Al Arabiya-ն։ Որևէ այլ մանրամասն հնարավոր քիմիական հարձակման մասին չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մեկ այլ՝ Ղուտա արվարձանում քիմիական զենք է կիրառվել, որի համար Արևմուտքը պատասխանատու է համարում իշխող ռեժիմին, որը, սակայն, հերքում է դա։
ՄԱԿ-ի փորձագետներն այս միջադեպի վերաբերյալ անցկացրել են համապատասխան ուսումնասիրություններ, ինչի արդյունքներն ամփոփված կլինեն վաղը ներկայացվելիք ՄԱԿ-ի զեկույցում։










