Երևանի Չարենցի փողոցում ապամոնտաժվել է հեղուկ վառելիքի վաճառքի տաղավար

17:53 • 12.09.13

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին և փողոցի երթևեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության և տվյալ հատվածում բնականոն երթևեկի ապահովման անհրաժեշտությունը:


Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական: