Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրությունը

18:56 • 12.09.13

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրությունը երկրում, հայտնում է Газета.Ru-ն՝ Al Arabiya-ին հղումով:


Համապատասխան որոշումը հաստատել է երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:


Այսպիսով, Մուհամեդ Մուրսիի՝ նախագահի պաշտոնից հեռացումից հետո սահմանված արտակարգ դրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը: