Էմի Ուայնհաուսի հայրը գտել է երգչուհու անհայտ երգը

14:28 • 12.09.13

Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը պատմել է իր դստեր անհայտ երգի մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով բրիտանական The Daily Star-ին:

 

Միթչ Ուայնհաուսի խոսքով՝ ձայնագրությունը ձայնագրման ստուդիայում հայտնաբերել են աշխատակիցները, երբ հավաքելիս են եղել հին իրերը: Թե երբ և ինչպես է թողարկվելու այս երգը, երգչուհու հայրը չի մանրամասնել:

 

Էմիի հայրն այժմ ձայնագրում է իր սեփական ալբոմը, որից ստացված հասույթը նվիրելու է բարեգործությանը: Բացառված չէ, որ գտնված երգը կընդգրկվի ալբոմում:

 

Իր հայտարարությունը երգչուհու հայրն արել է Proud Galleries լոնդոնյան պատկերասրահում՝ իր դստեր 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ: Ցուցահանդեսին ներկայացված են երգչուհու անհայտ լուսանկարները և փողոցային նկարիչների աշխատանքները: