Ռուսաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրման հետ կապված ցանկացած սպառնալիք անընդունելի է. Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, այսօր ելույթ ունենալով Եվրապառլամենտում, անդրադարձել է ՌԴ-ի կողմից Արևելյան Հարևանության երկրների նկատմամբ գործադրված ճնշմանը:
«Վիլնյուսում կայանալիք Արևելյան Գործընկերության գագաթնաժողովը լուրջ առաջընթաց է խոստանում Արևելյան Եվրոպայի մեր մի շարք հարևանների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրացիայի գործում: Ակնհայտ է այն փաստը և միևնույն ժամանակ ոչ ճիշտ, որ ինչ-ինչ շրջանակներում դա սպառնալիք է դիտարկվում, ինչի արդյունքում մենք հսկայական ճնշում ենք նկատում մեր որոշ գործընկերների նկատմամբ:
Մեր գործընկերների ինքնիշխան որոշումները պետք է հարգվեն Եվրասիական միության ստեղծման ճանապարհին: Ռուսաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրման հետ կապված ցանկացած սպառնալիք անընդունելի է: ԵՄ-ն կաջակցի և թիկունք կկանգնի բոլոր նրանց, ովքեր նման անհարկի ճնշումների կհանդիպեն:
Թույլ տվեք վերստին ընդգծել, որ Ասոցացման համաձայնագրերը/ԽՀԱԱԳ-ները Ռուսաստանի հաշվին չեն իրականացվում: Ընդհակառակը. Ռուսաստանը ևս մեծապես կօգտվի Արևելյան գործընկերության երկրների` առավել մեծ եվրոպական տնտեսության մեջ ինտեգրումից: Փաստացի Եվրամիությունը նպաստում է մեր գործընկերների, այդ թվում` Ռուսաստանին արդիականացմանը և գլոբալիզացիայի համար բաց դառնալուն»,-հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան:










