Գերմանիայի դատարանը պարտադրել է դեռահաս մուսուլմանուհուն լողալ տղաների հետ

12:34 • 12.09.13

Գերմանիայի դատարանը որոշել է, որ 13-ամյա մուսուլման աշակերտուհին պարտավոր է մասնակցել Ֆրանկֆուրտի դպրոցներից մեկում երկու սեռերի համար նախատեսված լողի դասերին: Որոշումը տարածվում է երկրի բոլոր մուսուլման աշակերտուհիների վրա, հաղորդում է BBC-ն:

 

Դատարանը նաև նշել է, որ լողավազանում աղջիկը կարող է կրել գրեթե ողջ մարմինը ծածկող լողազգեստ՝ հայտնի «բուրկինի» անունով, որպեսզի չխախտի կրոնական սովորույթները:

 

Աշակերտուհու ծնողները նրան արգելել են մասնակցել լողի դասերին, որտեղ տղաներն ու աղջիկները միասին են լողալ սովորում: Որոշ մուսուլման ծնողներ կարծում են, որ նման պարապմունքները հակասում են իսլամիստական սկզբունքներին:

 

Դատարանի այս որոշումը ոմանք «շրջադարձային» են անվանել. այն արձանագրել է, որ երեխաների կրթության սահմանադրական իրավունքն ավելի վեր է, քան առանձին կրոնական համոզմունքների հետ կապված սովորույթները: