Հունաստանում համերգ է անցկացվել՝ հաջակցություն փակված պետական հեռուստատեսության
Հունական էստրադայի լավագույն կատարողները մի քանի ժամ տևողությամբ համերգ են տվել՝ հաջակցություն հունական ERT պետական ռադիո և հեռուստատեսության, որը փակվել էր ուղիղ 3 ամիս առաջ, կառավարության որոշմամբ։ Համերգը սկսվել է չորեքշաբթի երեկոյան 8-ին և ավարտվել հինգշաբթի առավոտյան, գրում է РИА Новости-ն։
ERT-ի աշխատակիցները մինչ այժմ հրաժարվում են լքել շենքը՝ Ռադիոյի պալատը, և հույս ունեն հասնել հեռարձակման վերականգնման։
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն հունիսի 11-ին հայտարարել էր հեռուստատեսության փակման մասին։ Լրագրողները փակման պատճառը համարում են կառավարությանն ուղղված քննադատությունը։










