Հրաչյա Հարությունյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 14-ը
Մոսկվայի Տվերյան դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է Պոդոլսկիի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի համար, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել է, որ դատարանը բավարարել է հետաքննիչի միջնորդությունը և Հրաչյան կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 14-ը:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որի հետևանքով զոհվել էր 18 և վնասվածք էր ստացել 60 մարդ, ինչի համար նրան սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում: Ավելի վաղ նա ընդունել էր իր մեղքը և հաղորդել էր, որ զղջում է կատարվածի համար:










