Իրանի հայտնի կինոկենտրոնը կվերսկսի աշխատանքը

15:46 • 12.09.13

Իրանի իշխանությունները թույլ են տվել հայտնի կինեմատոգրաֆիական կենտրոնին, որը փակվել էր 20 ամիս առաջ, վերսկսել իր աշխատանքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ենթադրվում է, որ այս որոշումը վկայում է Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանիի առավել լիբերալ հայացքների մասին:

 

Կենտրոնը, որի հետ համագործակցում էին երկրում շատ հայտնի ռեժիսորներ, փակվել էր 2012 թվականի սկզբին: