Գագիկ Ղազինյանն ու Գրիգոր Բադիրյանն ընտրվեցին Արդարադատության խորհրդի անդամներ

16:12 • 12.09.13

ԱԺ-ն ամփոփեց Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը, ըստ որի՝ առաջադրված երկու թեկնածուներն էլ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվեցին Արդարադատության խորհրդի անդամներ:


Փակ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր: Գագիկ Ղազինյանին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, մեկ անվավեր և 16 դեմ ձայն, իսկ Գրիգոր Բադիրյանը` 2 անվավեր, 93 կողմ, 14 դեմ ձայն:


Հիշեցնենք, որ Արդարադատության խորհրդի անդամների համար առաջադրվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում արդեն երրորդ անգամ առաջադրվող Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը:


Նշենք, որ Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված կարգով: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։