Լավրով-Քերի հանդիպմանը կարող է ներկա լինել նաև Լախդար Բրահիմին

11:42 • 12.09.13

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում, որ ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնևում կայանալիք հանդիպմանը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Լավրովն այսօր Ժնևում քննարկելու են Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու հարցը։

 

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Լախդար Բրահիմին և նրա թիմը գտնվում են Ժնևում, մենք չենք բացառում եռակողմ հանդիպման հավանականությունը, որպեսզի քիմիական խնդրից բացի, որն այժմ առաջնահերթային է, խոսենք նաև «Ժնև-2»-ի հեռանկարի մասին»,-ասել է Լավրովը։