Մեքսիկայում քաղաքական գործչին սպանել են հենց հարցազրույցի ժամանակ
Մեքսիկացի քաղաքական գործչին սպանել են հենց հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Հաղորդվում է, որ մեքսիկական կոնգրեսի ընդդիմադիր պատգամավոր Օսվալդո Լուկատերոյին անհայտ մարդիկ մաչետեների միջոցով սպանել են հենց հարցազրույցի ժամանակ, որը նա տալիս էր իր մեքենայի մեջ:
Բացի այդ հանցագործները վիրավորել են լրագրողին և պատգամավորի եղբորը, ով գտնվում էր ղեկին:










