Բենիտո Մուսոլինիի մասին գիրքը Մոսկվայում հանել են վաճառքից

17:36 • 12.09.13

Մոսկվայի կենտրոնական շրջանի դատախազությունը պահանջել է ծայրահեղական նյութերի ցանկում ներառել Բենիտո Մուսոլինիի մասին պատմող «Երրորդ ճանապարհ. առանց դեմոկրատների ու կոմունիստների» գիրքը, հայտնում է Лента-ն։

 

Դատախազության նախաձեռնությամբ գիրքն արդեն հանվել է վաճառքից՝ այն պատճառաբանությամբ, որ Իտալիայի ֆաշիստական կուսակցության ղեկավարի մասին աշխատությունը ծայրահեղական է։ Գիրքը մեծ պահանջարկ է ունեցել. դրա տպաքանակը կազմում է 2 հազար օրինակ։

 

Գիրքը բնորոշելիս՝ այն ներկայացվում է որպես «Մուսոլինիի քաղաքական կտակ»։